Մադրիդի «Ռեալը» մտադրված է թիմ հրավիրել անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդին:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: 28-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչ 2019 թվականը:

Նախկինում հաղորդվում էր, որ լոնդոնցիները պատրաստ են նոր պայմանագիր առաջարկել բելգիացի ֆուտբոլսիտին: