«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի մասնակցի Լա Լիգայի 10-րդ տուրի` Բիլբաոյի «Աթլետիկի» հետ խաղին ազդրի վնասվածքի պատճառով:

Այս մասին հայտնում է «ESPN»-ը:

Իսպանացին վնասվածքի պատճառով չի մարզվել վերջին մի քանի օրվա ընթացքում և նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի` «Օլիմպիակոսի» հետ խաղին նույնպես հարցականի տակ է:

Ինյեստան, որը մինչև կարիերայի ավարտը նախատեսված պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, Էռնեստո Վալվեդերի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղերից 12-ում խաղադաշտ է դուրս եկել: