«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ ապագայում կցանկանար իրեն փորձել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.

«Իմ կարիերայում կգա մի պահ, երբ ես կնախընտրեմ այդ տեսակի աշխատանք:

Գործունեություն փակ դռների հետևում` ավելի վերլուծական բնույթի և ավելի քիչ քանակի խաղերով, քան ակումբային մակարդակում է: Այսքան տարի ֆուտբոլում գտնվելուց հետո կցանկանայի աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում աշխատելու փորձ ևս ձեռք բերել»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Մոուրինյուն 2016 թվականից է աշխատում «Մանչեսթեր Յունայթեդում»: Ավելի վաղ 54-ամյա մասնագետը գլխավորել է «Բենֆիկան», «Ունիան Լեյրիան», «Պորտուն», «Չելսին», «Ինտերը» և «Ռեալը»: