«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է «Բարսելոնայի»` Պրիմերայում ապագայի մասին իր կարծիքով:

Իսպանացի պաշտպանը խոսել է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնայի» հետ միավորների տարբերության մասին, որ այս պահին հասնում է 8-ի, գրում է «Marca»-ն.

- Կարո՞ղ եք Պրիմերան պատկերացնել առանց «Բարսելոնայի»:

- Դժվար հարց է: Ինձ համար դժվար է հավատալ, որ Կատալոնիայի բնակչության մեծամասնությունն անկախացման է ձգտում: Ես նախընտրում եմ, որ «Բարսելոնան» մնա Պրիմերայում: Կիրակի օրը ես ինձ ավելի քան երբևէ իսպանացի էի զգում (խմբ. - «Ռեալը» հյուրընկալվելիս խաղում էր կատալոնական «Ժիրոնա» թիմի հետ):

Որպես իսպանացի` ինձ ավելի շատ մտահոգում է այն, որ մեր օրհներգը բառեր չունի, քան` Կատալոնիայում տիրող իրավիճակը:Ցանկանում եմ, որ մեր օրհներգը բառեր ունենա, քանի որ զգում եմ, թե ինչպես են մյուս հավաքականները լիցքավորվում, երբ երգում են իրենց հիմնը:

- Ի՞նչ կարող եք ասել «Բարսելոնային» 8 միավորով զիջելու մասին:

- Եթե «Բարսելոնան» կորցնի այդ առավելությունը, առաջին անգամը չի լինի: