Կատալոնական «Բարսելոնայի» պորտուգալացի պաշտպան Նելսոն Սեմեդուն խոսել է հունական «Օլիմպիակոսի» հետ ոչ-ոքիի մասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում (0:0):

«Այս ոչ-ոքին նման է պարտության: Ակնհայտ է, որ ցանկանում ենք հաղթել և գոլեր խփել, սակայն պետք է շարունակենք ավելի լավ աշխատել:

Մտածում ենք միայն մեր թիմի և հնարավորությունների մասին: Դաշտ ենք դուրս գալիս առանց ուրիշների արդյունքների մասին մտածելու»,- Սեմեդուի խոսքը մեջբերում է Sport.es-ը: