Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի 4-ին «Անժեի» հետ:

Ինչպես հայտնում է «L'Equipe»-ը, բրազիլացին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայում «Անդերլեխտի» հետ կայացած խաղում: Նշվում է, որ նրա մասնակցությունը խաղին պարզ կլինի «Անժեի» հետ հանդիպման մեկնարկից առաջ:

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: