Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Պրեմիեր լիգայի հաղթողի անունը դեռ որոշված չէ

««Չելսին» չեմպիոնն է և հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը: Կարծում եմ, որ վեց ակումբներ կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար: Այս թիվը կարող էր մեկով ավել լինել, սակայն «Էվերթոնը», չնայած մի շարք ձեռբերումների, չի կարողանա մրցակցել մյուս ակումբների հետ»,- պորտուգալացի մարզչի խոսքերը մեջբերում է «Sky Sport»-ը:

Նշենք, որ առաջնության 10 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Քաղաքայիններին» հետապնդում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Չելսին», «Արսենալը» և «Լիվերպուլը»: