Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա խաղի մասին Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում:

«Յուրաքանչյուր տուր «Չելսիի» համար շատ կարևոր է: Երբ խաղում ես թոփ-ակումբի կազմում, պետք է հաղթես յուրաքանչյուր տուրում: Պետք է սովորել պարտություններից: Անհրաժեշտ է առաջադիմել՝ լավ արդյունքների հասնելու համար:

Մրցելու ենք թոփ-ակումբի հետ: Բարդ հանդիպում է լինելու, պետք է պատրաստ լինենք դրան: Ամեն ինչ պատահում է կյանքում, սակայն պետք է պատրաստ լինես դրան»,- Լուիսի խոսքը մեջբերում է «London Evening Standard»-ը: