ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը պատմել է, թե ինչու է ընդունել ՊՍԺ-ի և ոչ թե «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը:

Հիշեցնենք` անգլիական ակումբը գլխավորում է Խոսեպ Գվարդիոլան, որի հետ Ալվեսն աշխատել է «Բարսելոնայում».

«ՊՍԺ իմ տեղափոխությունը մի քանի գործոնների համադրության արդյունք է: Այս թիմում ես շատ ընկերներ ունեմ, իսկ իմ ընկերուհին ապրում էր Փարիզում և պաշտում է այս քաղաքը:

Ակումբը նաև ունի մեծ նպատակներ և աստիճանաբար ավելի խոշոր է դառնում: Իհարկե, ինձ գրավել է Գվարդիոլայի հետ նորից աշխատելու տարբերակը, ով գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»: Այնքան էր գրավել, որ սկզբում ես նույնիսկ չէի տեսնում մյուս տարբերակները: Սակայն մեկ անգամ ես արդեն կայացրել եմ չմտածված որոշում` տեղափոխվելով «Յուվենտուս», և դա բացասականորեն անդրադարձավ իմ մտերիմների վրա:

Շատ դժվար էր Թուրինից չվերթ գտնել` Բարսելոնայում երեխաներիս տեսնելու համար: Ընկերուհուս համար դժվար էր աշխատանք գտնելը, քանի որ Թուրինում այնքան էլ շատ տարբերակներ չկային: Այնպես որ, ես ընտրել եմ Փարիզը Մանչեսթերի փոխարեն, բայց չեմ թաքցնում Գվարդիոլայի հանդեպ իմ հիացմունքը և դեռ ցանկանում եմ ապագայում խաղալ Անգլիայի առաջնությունում»,- Ալվեսի խոսքերն է փոխանցում «FourFourTwo»-ն: