Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վատատեսորեն է տրամադրված Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հնարավոր տեղափոխությանը:

Ինչպես տեղեկացնում է «Daily Star»-ը, պորտուգալացին չի ցանկանում կիսել իր հանրաճանաչությունը մեկ այլ ֆուտբոլիստի հետ:

Աղբյուրը վստահեցնում է, որ Ռոնալդուին ձեռնտու է խաղալ Կարիմ Բենզեմայի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական ակումբը» պատրաստվում է ձեռք բերել անգլիացու տրանսֆերը:

«Տոտենհեմը» իր առաջատարի տրանսֆերային արժեքը գնահատում է շուրջ 200 մլն եվրո: