Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի բացառել «Նյուելս Օլդ Բոյս» վերադարձը: Մինչև «կապտանռնագույնների» կազմը համալրելը, արգենտինացին հանդես էր գալիս Ռոսարիո քաղաքի երիտասարդական թիմում:

«Միշտ ցանկացել եմ խաղալ «Նյուելսում», այդ մասին երազում էի, երբ երեխայի: Սակայն այժմ չգիտեմ, թե ինչ տեղի կունենա առաջիկա տարիներին:

Չեմ կարող ասել, որ կվերադառնամ «Նյուելս», քանի որ պարզապես չգիտեմ, թե որտեղ կհայտնվեմ»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Բարսելոնայի» հետ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի պայմանագիրն ավարտվում է ամռանը: