Անգլիական «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է իր հայրենակից Կևին դե Բրյույնեի ցուցադրած խաղի մասին

«Կևինը Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է: «Մանչեսթեր Սիթին» այս պահին լավագույն ակումբն է, իսկ Կևինը՝ թիմի ամենակարևոր խաղացողներից մեկը: Նրա հետ խաղալը հեշտ է, քանի որ երկուսս էլ լավ ենք հասկանում իրար: Գվարդիոլան հիանալի աշխատանք է կատարում»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Goal.com»-ը:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով երկու գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: