Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը չի մասնակցի Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ դերբիին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սրտի հետ կապված խնդիրները հաղթահարելուց հետո իսպանացին պատրաստ է դաշտ վերադառնալուն: Այժմ պաշտպանն ապաքինման վերջին փուլում է:

Բացի այդ, «Ռեալին» այդ խաղում չի օգնի դարպասապահ Կեյլոր Նավասը, ով վնասվածքի պատճառով բաց է թողել մեկ ամիս:

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում: