Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան Յակոբ Յուհանսոնը, ով ԱԱ-2018-ի անցումային փուլի՝ Իտալիայի հետ դիմակայությունում դարձած միակ գոլի հեղինակն է, կարող է բաց թողնել Ռուսաստանում կայանալիք մրցաշարը:

«Սան Սիրոյում» կայացած պատասխան խաղի 19-րդ րոպեին նա փոխարինվել է:

Ինչպես տեղեկացնում է «Metro»-ն, կիսապաշտպանի մոտ կարող է ախտորոշվել ծնկի խաչաձև կապանների կտրվածք: Եթե դա հաստատվի, ապա փլեյ-օֆի գլխավոր հերոսը կարող է բաց թողնել ԱԱ-2018-ը: