Հայաստանի ազգային հավաքականն այսօր` նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում է անցկացրել Կիպրոսի ընտրանու հետ և հաղթել 3:2 հաշվով:

Մեր ընտրանու 3-րդ գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը՝ նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով:

Այդ գոլը Մխիթարյանի համար 25-րդն էր Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Այդ առիթով կիսապաշտպանը ֆեյսբուքում լուսանկար է տեղադրել:

 

Նշենք, որ Հայաստանի լավագույն երկրորդ ռմբարկուն Արթուր Պետրոսյանն է՝ 11 գոլով: Երրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, ով Հայաստանի ընտրանու կազմում 10 գոլ է խփել: