Գերմանական Kicker-ը կազմել է Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ է գտել նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Խորհրդանշական հավաքականում են նաեւ Ջանլուիջի Բուֆոնը, Մարկո Վերատին (Իտալիա), Գարեթ Բեյլը (Ուելս), Արյեն Ռոբենը (Հոլանդիա), Ալեքսիս Սանչեսը, Արտուրո Վիդալը (երկուսն էլ՝ Չիլի), Էդին Ջեկոն (Բոսնիա եւ Հերցեգովինա), Անդրեյ Յարմոլենկոն (Ուկրաինա), Դավիդ Ալաբան (Ավստրիա), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (Գաբոն), Մարեկ Համշիկը (Սլովակիա), Կրիստիան Պուլիշիչը (ԱՄՆ), Նաբի Կեյտան (Գվինեա), Արդա Թուրանը (Թուրքիա) եւ Սոկրատիս Պոպաստատոպուլոսը (Հունաստան):

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում:

Նյութի աղբյուրը`  NEWS.am