ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատանի անգլիացի երկրպագուին պատմել է, թե ինչու է «Բարսելոնայից» տեղափոխվել Ֆրանսիայի մայրաքաղաքի ակումբ:

Իր որոշման մասին բրազիլացին Անգլիա-Բրազիլիա ընկերական խաղից առաջ (0:0) խոսել է երկրպագուի հետ նախքան դաշտ դուրս գալը:

«Mirror»-ը գրում է, որ երբ թիմերը նախապատրաստվել են դուրս գալ խաղադաշտ, ֆուտբոլիստների խաղադաշտ ուղեկցող երեխաներից մեկը Նեյմարին հարցրել է, թե ինչու է վերջինս տեղափոխվել ՊՍԺ:

Պատասխանի համար քիչ ժամանակ է եղել, բայց Նեյմարն ասել է. «Տեղափոխվել եմ, որպեսզի ֆրանսիական լիգան ավելի լավը դարձնեմ»:

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նեյմարն 8 հանդիպման է մասնակցել, դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: