Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի պատասխանել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին հարցին:

«Երեք տարվա պայմանագիր ունեմ: Երբ կնքում եմ երեք տարվա պայմանագիր, հիմնական նպատակն է առաջընթաց գրանցելը: Դա նշանակում է հաղթանակներ մրցաշարերում, ինչը մեզ հաջողվել է անել նախորդ մրցաշրջանում:

Երբ խոսքը տիտղոսների մասին է, բոլորը մտածում են Պրեմիեր լիգայի մասին: Ճիշտ է, սակայն առաջընթացի մասին դատել միայն այդ ցուցանիշով սխալ է:

Տիտղոսի համար պայքարում են 5-6 ակումբներ, որոնք նույն հնարավորություններն ունեն կամ ավելին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: