«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի վախենում ՊՍԺ-ից, որն արդեն ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլում:

«Ես չեմ վախենում ՊՍԺ-ից: Մենք գործող հաղթողներն ենք, հաղթել ենք վերջին երկու մրցաշարերում. սա հարգանքի է արժանի:

Կցանկանայինք առաջին տեղը զբաղեցնել խմբում, բայց կարևորը` փլեյ-օֆ փուլ դուրս գալն է»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «L՛Equipe»-ը:

Հիշեցնենք` «Ռեալն» H խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում` 4 խաղից հետո վաստակած 7 միավորով: Խմբային փուլի 5-րդ տուրում Զինեդին Զիդանի սաները նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի ԱՊՈԵԼ-ի կողմից: