«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը պատմել է, որ Ֆրանսիայում մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին «կիսաստված» են համարում.

«Զիդանն իմ սերնդակիցների համար կիսաստված է Ֆրանսիայում: Դա նկարագրելու համար չկան բառեր, բայց նրա գլխավորությամբ խաղալը մեծ պատիվ է ինձ համար»,- «GQ»-ին տված հարցազրույցում պատմել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք` Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնությունում և երկրի Սուպերգավաթի խաղարկությունում, երկուական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի Գավաթն ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:

45-ամյա մասնագետը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն մարզիչ: