Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է կարիերան վերսկսել 2018 թվականի ամռանը:

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, 47-ամյա մասնագետի հետ կապնվել են մի քանի ակումբներ, սակայն նա մտադիր է նախապատվությունը տալ այն թիմին, որը կունենա չեմպիոնական նախագիծ:

Անգլիայում Լուիս Էնրիկեն նախապատվությունը տալիս է Լոնդոնին, ոչ թե Լիվերպուլին կամ Մանչեսթերին: Այդ ցուցանիշով առաջնային տարբերակ են համարվում «Չելսին» և «Տոտենհեմը»:

Իսպանացի մասնագետը կցանկանար նաև աշխատել ֆրանսիական ՊՍԺ-ում կամ Մյունխենի «Բավարիայում»: