Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Մադրիդի «Ռեալում»: Այդ մասին հայտնել է «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Դանիելե Մասարոն, ով փորձագետ է հեռուստատեսությունում:

«Այսօր կարող եմ ասել, որ Իկարդին հաջորդ տարի լինելու է «Ռեալում», որտեղ կփոխարինի Բենզեմային»,- Մասարոն ասել է «Premium Sport»-ի եթերում:

«Ինտերի» հետ 24-ամյա արգենտինացու պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: