Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ջախջախիչ` 6:0 հաշվով հաղթել է ԱՊՈԵԼ-ին:

Խաղի արդեն առաջին կեսում մադրիդցիները 4 գոլ են ուղարկել մրցակցի դարպասը` ներառյալ Բենզեմայի դուբլը, իսկ ընդմիջումից հետո երկու անգամ աչքի է ընկել մադրիդցիների աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Այս հաղթանակը մադրիդցիների համար դարձել է 50-րդը` Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում:

Այս ցուցանիշով «Ռեալն» առաջին հորիզոնական է դուրս եկել` շրջանցելով «Բարսելոնային», որը 49 հաղթանակ է տոնել մրցակիցների հարկի տակ: