Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան գովասանքի խոսքեր է հնչեցրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին, որի հետ միասին պաշտպանում է Արգենտինայի հավաքականի գույները:

Դիբալան նրան համեմատել է կապտանռնագույնների, «Նապոլիի» և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ.

«Մեր սերնդի համար Մեսսին Մարադոնայի պես է: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Լեոյի հետ ազգային թիմում: Նա խարիզմատիկ առաջնորդ է»,- Դիբալայի խոսքերն է փոխանցում «France Football»-ը:

Դիբալան նաև կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին, ով ավելի վաղ հանդես էր գալիս «Բարսելոնայում».

«Նեյմարն աստիճանաբար մոտենում է Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին»:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսն» այսօր` նոյեմբերի 22-ին, սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: