Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանում տեղի են ունենում 5-րդ տուրի հանդիպումները: E Խմբում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս հաղթում է «Սևիլիային» 3:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացել է մերսիսայդցիների բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբերտո Ֆիրմինոն: Հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 1 րոպե 25 վայրկյանին: Սա Չեմպիոնների լիգայում ակումբի պատմության ամենաարագ գոլն էր: Նախորդ արդյունքին Ֆիրմինոն գերազանցել է 1 վայրկյանով:

Նախորդ ռեկորդը պատկանում էր լիվերպուլյան ակումբի ֆուտբոլիստ Ֆլորան Սինամա-Պոնյոլին, ով աչքի էր ընկել «Բետիսի» հետ խաղում: