Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը նշել է, թե որքան գումար է ցանկանում աշխատել կատալոնական «Բարսելոնայում»:

Գերմանացին ցանկանում է «Բարսելոնայում» վաստակել շաբաթական 370 հազար եվրո: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը:

«Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել «Արսենալի» հետ, որպեսզի տեղեկանա գերմանացու տրանսֆերային արժեքի մասին:

Օզիլի տրանսֆերը գնահատվում է մոտ 20 մլն եվրո:

29-ամյա ֆուտբոլիստը 2010-ից 2013 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»: