Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կրկին հետաքրքրել է Մադրիդի «Աթլետիկոյին»,- տեղեկացնում է «AS»-ը:

Ավելի վաղ բելգիացին հանդես է եկել մադրիդյան ակումբի կազմում:

«Աթլետիկոն» կփորձի վերադարձնել դարպասապահին այն դեպքում, երբ թիմի հիմնական դարպասապահ Յան Օբլակը լքի ակումբը:

Վերջինիս ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն և Թուրինի «Յուվենտուսը»:

Հիշեցնենք, որ Կուրտուայի գործող պայմանագրի ժամկետը «ազնվականների» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: