Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին»:

«Daily Mail»-ի համաձայն՝ «արքայական ակումբը» պատրաստվում է ամռանը գնել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Գործարքի արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո:

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների գլխավոր մարզիչ Անտոնի Մարսիալը ցանկանում է թիմին ավելացնել մի քիչ արագություն և երիտասարդություն: Հենց դրա համար է նրան հետաքրքիր իր հայրենակիցը:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղում Մարսիալը խփել է 7 գնդակ և կատարել 6 արդյունավետ փոխանցում: