«Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին մեկնաբանել է «Ռեալի» կողմից իր հանդեպ հետաքրքրության մասին լուրերը:

«Եթե ինձ զանգահարեն «Ռեալից», չեմ պատասխանի:

Հրաժարագի՞նը. գիտեք, թե ես ինչ եմ մտածում: Այստեղ խոսելու ոչինչ չկա»,- ասել է Իկարդին «Sky Sports»-ին տված հարցազրույցում:

Նշենք` Ա Սերիայի 14 խաղերում միլանցիների 24-ամյա ավագը դարձել է 15 գոլի հեղինակ: