Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան այս օրերին ցուցադրական մրցախաղեր է անցկացնում աշխարհի տարբեր հատվածներում: Թուրք թենիսիստուհի Չագլա Բյույուկակչայի դեմ՝ Ստամբուլում կայացած մրցախաղի ժամանակ երկրպագուներից մեկը տրիբունայից ամուսնության առաջարկ է արել Շարապովային:

«Հնարավոր է»,- լսելով առաջարկը՝ պատասխանել է ռուս թենիսիստուհին, որի ասածը երկրպագուներն ընդունել է ծափահարություններով ու ծիծաղով: