Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն չի հասցնի վերականգնվել մինչև «Ռեալ» հետ հանդիպումը:

«Goal.com»-ը հայտնում է, որ ֆրանսիացի հարձակվողը դեռ չի հասցրել լիովին ապաքինվել և, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Էլ Կլասիկոյին»: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

Նշենք, որ նախկինում տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ երիտասարդ խաղացողը արդեն սկսվել է մարզվել գնդակով: