Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է թիմից հեռացնել գլխավոր մարզիչ Պետեր Բոսին:

«Der Western»-ը գրում է, որ եթե թիմը մինչև ամանորյա տոները չհավաքի 30 միավոր, ապա հոլանդացի մարզիչը կհեռացվի աշխատանքից: Նրա փոխարեն «իշամեղուները» ցանկանում են թիմի ղեկին տեսնել «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլյան Նագելսմանին:

Նշենք, որ «Բորուսիան» Բունդեսլիգայում չի կարողանում հաղթանակ տոնել 6 խաղ անընդմեջ: