Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատասխանել է այն հարցին, թե ինչ մրցակիցներ է ցանկանում ստանալ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում:

«Այդպիսի թիմեր չկան: Բրազիլիայի համար միևնույնն է, թե ում հետ խաղալ: Բոլորս էլ մարզվում ենք, այդ պատճառով ոչ ոքից չենք վախենում:

Աշխարհի առաջնությունում հանդես են գալու լավագույն հավաքականները: Չի կարելի մրցակիցներին բաժանել ուժեղների և թույլերի:

Երբ մեկնում ես աշխարհի առաջնությանը, պետք է պատրաստ լինես ցանկացած թիմի դեմ խաղալուն»,- Նեյմարի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը: