Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Կեպե Արիսաբալագեի ծառայություններով,- հաղորդում է «Marca»-ն:

Աղբյուրի համաձայն՝ «արքայական ակումբը» մտադիր է ձմռանը նրա համար վճարել 20 միլիոն եվրո: «Ռեալում» հասկանում են՝ որքան հնարավոր է ավելի շուտ գնեն դարպասապահին, այդքան լավ: Կեպեն ցանկանում է տեղափոխվել Մադրիդ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 12 խաղում Արիսաբալագեն բաց է թողել 18 գնդակ: