Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ պատրաստ է հրաժարվել իր խաղային որոշ առանձնահատկություններից հանուն նրա, որ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներն ու երկրպագուներն իրենց ավելի հանգիստ զգան:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը բազմիցս գոլեր հեղինակել է խաղերի ավելացրած րոպեներին` կարևոր հաղթանակներում վճռորոշ դեր խաղալով.

«Ես նախընտրում եմ փոխանակել խաղերի վերջնամասում հեղինակած գոլերը 10-րդ րոպեի գոլի հետ: Իհարկե, այդ գոլերն առանձնահատուկ էմոցիաներ են պարգևում, սակայն մինչև այդ բոլորն անհանգիստ են»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: