Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնի հարցը լուծված չէ:

Վերջերս լոնդոնյան մեկ այլ ակումբի`«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հակառակ կարծիքն էր հայտնել.

«Ես Վենգերն եմ, ես Պոչետինոն չեմ և այստեղ եմ, որպեսզի պայքարեմ որքան հնարավոր է երկար: Քանի դեռ մաթեմատիկական հնարավորություններ կան, ապա կարելի է պայքարել և առաջ շարժվել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Fourfourtwo»-ն:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության վերջին տուրում «Արսենալը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: