Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղից առաջ վստահեցրել է «Նապոլիում» աշխատող իր գործընկեր Մաուրիցիո Սարիին, որ կհաղթի Ուկրաինայի չեմպիոնին:

Ինչպես տեղեկացնում է «Sky Sport Italia»-ն, իսպանացի մասնագետը հաղորդագրություն է ուղարկել Սարիին, որում խոստացել է օգնել նեապոլցիներին խմբից դուրս գալու հարցում:

Որպեսզի «Նապոլին» դուրս գա փլեյ-օֆ, նրան պետք է հաղթել «Ֆեյենորդին», իսկ «Մանչեսթեր Սիթին» պարտության մատնի «Շախտյորին»: