Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Մյունխենի «Բավարիան» 3:1 հաշվով հաղթել է ֆրանսիական ՊՍԺ-ին:

Գերմանական ակումբի երկրպագուները հանդիպման ժամանակ մրցակցի բրազիլացի հարձակվող Նեյմարի վրա են նետել կեղծ թղթադրամներ: Բացի այդ, տրիբունաներում կար պաստառ հետևյալ գրությամբ.

«Կեղծ թղթադրամի տարածումը պատժվում է, իսկ մեր ֆուտբոլը պայթեցնելը նորմալ է»: