Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան մտադրված է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է «Evening Standart»-ը:

Բելգիացի խաղացողի երկու երեխաներն էլ գտնվում են Մադրիդում և դարպասապահը ցանկանում է ավելի հաճախ տեսնել նրանց:

Լոնդոնյան ակումբն արդեն այժմ պատրաստ է երկարաձգել նրա հետ պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է կես տարուց, սակայն ֆուտբոլիստը մտածում է Իսպանիա վերադառնալու մասին:

«Բոլորը գիտեն, որ իմ անձնական խնդիրների պատճառով Իսպանիան միշտ գրավել ինձ: Եթե ոչ այժմ, ապա որոշ ժամանակ անց իմ տեղափոխությունը կկայանա: Այս պահին ուրախ եմ «Չելսիում», սակայն պայմանագրի երկարաձգման հարցը դեռևս չեմ ցանկանում քննարկել»,- Կորտուայի խոսքերը մեջբերում է «Evening Standart»-ը:

Հիշեցնենք, որ մամուլում շատ են լուրեր շրջանառվում, որ 24-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: