Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հրապարակել է «Ինտերի» հետ կայանալիք հանդիպման հայտացուցակը:

Ինչպես և սպասվում էր, հայտացուցակից դուրս է մնացել Ջանլուիջի Բուֆոնը:

«Յուվենտուսի» հայտացուցակն ամբողջությամբ. Շչեսնի, Պինսոլիո, Լորիա, Դե Շիլյո, Կիելինի, Բենատիա, Սանդրո, Բարցալի, Ռուգանի, Պյանիչ, Խեդիրա, Կուադրադո, Մարկիզիո, Կոստա, Մատուիդի, Ստուրարո, Բենտանկուր, Ասամոա, Իգուաին, Դիբալա, Մանջուկիչ, Բերնարդեսկի

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» և «Ինտերի» միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: