Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին հերքել է մամուլի այն տեղեկությունը, որ առաջիկա օրերին բուժզննում կանցնի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար:

«Ապուշություն է «Ռեալում» իմ բուժզննում անցնելը: Այժմ ժամանակը չէ նման բաների մասին խոսելու համար: Ի վերջո ես չեմ վերջնական որոշումներ կայացնում:

Բոլորը գիտեն, որ ինձ լավ եմ զգում Միլանում: Ինձ դուր է գալիս քաղաքը, շատ եմ խաղում և ինձ դուր է գալիս ավագ լինելը: Իմ նպատակները պարզ են. ցանկանում եմ ինչ-որ բան նվաճել «Ինտերի» հետ»,- արգենտինացու խոսքը մեջբերում է «Marca»-ն: