Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունից իր ունեցած սպասելիքներից: Անգլիայի չեմպիոնին կարող են բաժին հասնել կատալոնական «Բարսելոնան», ֆրանսիական ՊՍԺ-ն և Ստամբուլի «Բեշիքթաշը»:
«Երբ հասնում ես այդ մակարդակին, ապա բարդ է դատել, թե որ թիմն է լավը, որը՝ ոչ: «Բարսելոնան» և ՊՍԺ-ն շատ ուժեղ թիմեր են: Նրանք մրցաշարում հաղթելու ֆավորիտներն են:
Սակայն դրա հետ մեկտեղ, պետք է պատրաստ լինենք հանդիպելու ցանկացած մրցակցի»,- Կոնտեի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին: