Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Խուլիո Սալինասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը, ով 5-րդ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո հայտարարել էր՝ նա պատմության լավագույն խաղացողն է:

«Եթե դու շատ լավն ես, դա դեռ չի նշանակում, որ լավագույնն ես: Հատկապես, երբ բախտդ չի բերել հանդես գալ մեծագույն Մեսսիի ժամանակաշրջանում:

Անկեղծ չեմ համարում, որ դու պատմության լավագույնների թվում ես, քանի որ կան կան բազմաթիվ խաղացողներ, ովքեր քեզ կգերազանցեին: Մխիթարվիր «Ոսկե գնդակով», որին արժանի չէիր»,- թվիթերյան իր էջում գրել է Սալինասը: