Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերային ապագայի մասին:

Ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում «զինագործների» կազմում, ինչը դուր չի գալիս Ֆրանսիայի ազգային ընտրանու մարզչական շտաբին:

«Նա կարևոր խաղացող է, իսկ ինչու՞ պետք է հրաժարվենք կարևոր ֆուտբոլիստից: Նրա ապագան կախված է մեզանից: Ժիրուն հիանալի խաղաց կիրակի և ավելի շատ խաղաժամանակ կստանա առաջիկայում»,- ֆրանսիացի մարզչի խոսքերը մեջբերում է «Lefigaro»-ն: