«Պալմեյրասի» պաշտպան Յերի Մինան կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում»,- հաղորդում է «AS»-ը:

Կատալոնական ակումբը, որը մտադիր էր կոլումբացու տրանսֆերը գնել ամռանը, որոշել է 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնել հունվարին: Դա կապված է ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիի վնասվածքի և արգենտինացի Խավիեր Մասկերանոյի հնարավոր հեռանալու հետ:

Մինայի համար «Բարսելոնան» կվճարի 9 միլիոն եվրո: