Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի ծրագրերի մասին.

«Մտածում ենք այդ ուղղությամբ: Մենք քիչ պաշտպաններ ունենք: Առանց նորեկների չենք կարող լավ հանդես գալ բոլոր մրցաշարերում: Ակումբի ու Չիկիի («Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն-խմբ.) հետ դեռ կտեսնենք, թե ինչ տրանսֆերներ կարելի է իրականացնել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Fourfourtwo»-ն:

Հիշեցնենք, որ «քաղաքայինները» Անգլիայի այս առաջնությունում զբաղեցնում են առաջին հորիզոնականը, իսկ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում դուրս են եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցեն «Բազելի» հետ: