Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Բարսելոնա», վստահեցնում է «Mundo Deportivo»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբը կապի մեջ է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալների հետ և գիտի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի` ակումբը փոխելու պատրաստակամության մասին:

Հանուն «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության` Օզիլը մինչև հիմա համաձայնության չի եկել այլ ակումբների հետ:

Օզիլի գործող պայմանագիրն անգլիական գրանդի հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը, և հունվարից նա իրավունք կստանա բանակցություններ վարել այլ ակումբների հետ: Ավելի վաղ լրատվամիջոցները չէին բացառում, որ Օզիլին իր թիմում է ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: