Կատալոնական «Բարսելոնան» նախկինի պես մտադիր է ձեռք բերել անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:

Ընթացիկ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «մերսիսայդցիները» «կապտանռնագույնների» մի քանի առաջարկ են մերժել:

Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, «Բարսելոնան» բրազիլացու տրանսֆերը գնելու փորձ կկատարի նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ըստ աղբյուրի` «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Կոուտինյոյին միայն 145 մլն եվրոյի դիմաց: «Բարսելոնան» իր հերթին կփորձի իջեցնել վերջինիս տրանսֆերային արժեքը: