Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» միջոցների մասին:

«Նրանք ունեն մտքեր ու նավթ: Մենք ունենք մտքեր, բայց չունենք նավթ: Նրանք կարող են ամբողջ ճանապարհն առանց պարտության անցնել, բայց առաջիկայում դեռ շատ հանդիպումներ կան:

Ներկա պահին ամեն ինչ կախված է իրենցից: «Մանչեսթեր Սիթին» մեծ պաշար ունի: Նրանք ունեն թե' փող, և թե' տաղանդներ: Նրանք ամեն ինչ ունեն` հաղթանակի հասնելու համար:

Ամեն դեպքում, նրանք պետք է հարգեն բոլորին, ինչպես նաև «Արսենալին»»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը: