«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Գիլյերմո Ամորը, որն այժմ զբաղեցնում է կատալոնական ակումբի տնօրենի պաշտոնը, կիսվել է «Ռեալի» հետ դեկտեմբերի 23-ին կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով:

Մասնավորապես, Ամորը հայտնել է, որ կապտանռնագույնները մտադիր չեն «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք կազմել.

«Մեր ակումբում չեմպիոնական միջանցք, սովորաբար, կազմվում է այն մրցաշարերի հաղթողների համար, որոնցում «Բարսելոնան» մասնակցել է»,- Ամորի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին «Ռեալը» դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն` եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով բրազիլական «Գրեմիոյին»:

Խաղից հետո հանդիպման միակ գոլի հեղինակ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել էր, որ հրաշալի կլիներ, եթե «Բարսելոնան» շաբաթ օրը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք խաղից առաջ իրենց համար չեմպիոնական միջանցք կազմեր: